Որոնել
Արխիվ
31.10.2019  22:17

Շախմատ. Հայաստանի հավաքականը զիջեց Անգլիային

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի հավաքականն ուժերը չափեց Անգլիայի հետ ու զիջեց 1,5 - 2,5 հաշվով։

Լևոն Արոնյանը (սպիտակներով), Գաբրիել Սարգսյանն (սևերով) ու Հրանտ Մելքումյանը (սպիտակներով) ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Մայքլ Ադամսի, Լյուկ Մակշեյնի և Դավիդ Հովելի հետ, իսկ Հայկ Մարտիրոսյանը (սևերով) պարտվեց Գավային Ջոնսին։

Այսպիսով, մեր ընտրանին նահանջեց մրցաշարային աղյուսակում և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։ 8-րդ տուրում մեր շախմատիստները կմրցեն Ադրբեջանի հետ։ 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000