Որոնել
Արխիվ
30.10.2019  19:01

Շախմատ. Հայաստանի հավաքականը հաղթեց Սլովենիային և առաջադիմեց աղյուսակում

Բաթումիում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հերթական վստահ հաղթանակն է տարել։

Մեր ընտրանին 3-1 հաշվով պարտության է մատնել Սլովենիային։

Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց Լուկա Լենիչի հետ, Հրանտ Մելքումյանը կրկնեց Արոնյանի ցուցանիշը՝ կրկին սևերով խաղալ ելք կնքելով Ջուրե Սկոբերնեի հետ։ Սպիտակներով հանդես եկող մեր շախմատիստները հաղթեցին։ Գաբրիել Սարգսյանն ուժեղ էր Մատեյ Սեբենիկից, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Յան Սուբելժից։

Այսպիսով, մեր հավաքականը 6-րդ տուրում անցկացրած խաղերի շնորհիվ այս պահին առաջատարն է։ Առաջատարներ Ուկրաինան և Ռուսաստանը միմյանց հետ տուրի հանդիպումը դեռ չեն ավարտել։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000