Որոնել
Արխիվ
30.10.2019  16:01

Globe Soccer Awards-ի «տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակին հավակնում են 7 թեկնածուներ

Globe Soccer Awards-ը հրապարակել է տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների անունները: Մրցանակին հավակնում են 7 խաղացողներ, որոնցից 4-ը «Լիվերպուլից» են: Նրանք են` Ալիսսոն Բեքերը, Վիրջիլ վան Դեյկը, Սադիո Մանեն ու Մոհամեդ Սալահը:

GSA-ին թեկնածուների թվում են նաև Լիոնել Մեսսին («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս») և Բերնարդու Սիլվան («Մանչեսթեր Սիթի»):

Տարվա մարզիչ անվանակարգում հավակնորդներ են Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Էրիկ տեն Հագը («Այաքս»), Մասսիմիլիանո Ալլեգրին (նախկինում «Յուվենտուս»), Ֆերնանդու Սանտուշը (Պորտուգալիայի հավաքական) և Ջամել Բելմադին (Ալժիրի հավաքական):

Մրցանակաբաշխությունը կկայանա դեկտեմբերի 29-ին` Դուբայում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000