Որոնել
Արխիվ
29.10.2019  12:59

Հայաստանի առաջնություն. Ընտրվել է առաջին շրջանի լավագույն գոլը (VIDEO)

Armenian Soccer կայքի սահմանած՝ «Տարվա լավագույն գոլ» անվանակարգի 1-ին շրջանի լավագույն գոլ է ճանաչվել 2-րդ տուրում «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստ Դավիթ Մինասյանի գոլը «Արարատ-Արմենիայի» դարպասին  (46 միավոր):

2-րդ հորիզոնականը 39 միավորով զբաղեցրել է «Արարատի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Կոզլովի գոլը «Շիրակի» դարպասին, իսկ 3-րդը՝ գանձասարցի Վբեմայեր Անգուլոյի գոլն է «Նոայի» դարպասին՝ 30 միավորով:

Նշենք, որ ըստ քվեարկության կանոնակարգի՝ ակումբներին տրվում է 2 ձայնի իրավունք, սակայն ոչ բոլոր ակումբներն են մասնակցել քվեարկությանն, իսկ մասնակիցներից էլ ոչ բոլորն են 2 ներկայացուցչով քվեարկել: Ներկայացված 12 գոլերից որևէ քվե չի ստացել միայն Մաիլսոնի գոլը՝ «Արարատի» դարպասին»: Ինչը նշանակում է, որ Հայաստանի ԲԽ առաջնությունը հարուստ է գեղեցիկ գոլերով, իսկ դա էլ հերթական անգամ ապացուցում է, որ այս քվեարկությունն ու անվանակարգը իզուր չեն սահմանվել:

Քվեարկության ընդհանուր պատկերին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Այսպիսով, մրցաշրջանի ավարտին «Տարվա լավագույն գոլ» անվանակարգում 1-ին շրջանը կներկայացվի հենց Դավիթ Մինասյանի գոլով: 2-րդ շրջանում լավագույնի հավակնորդ գոլերը կներկայացվեն 18-րդ տուրից հետո:

Հիշեցնենք, որ  ԲԽ առաջնության «Տարվա լավագույն գոլ» անվանակարգում մրցույթի քվեարկությունը անցկացվում է 2-րդ անգամ: Նախորդ մրցաշրջանում լավագույնն էր ճանաչվել Ալեքսանդր Պրուդնիկովի խփած գոլը Արարատ-Առմենիայի դարպասին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000