Որոնել
Արխիվ
27.10.2019  01:54

«Չորս ամիս է «Արարատում» եմ և դեռ աշխատավարձ չեմ ստացել». Մոսկվայի թիմի գլխավոր մարզիչ

Մոսկվայի «Արարատի» գլխավոր մարզիչ Վասիլի Ռոժնովը մեկնաբանել է թիմի ֆուտբոլիստների ակցիան և ակումբի ֆինանսական վիճակը:

«Թիմում իրավիճակը շատ պարզ է: Ես չորս ամիս մարզում եմ «Արարատը» և դեռ ոչ աշխատավարձ եմ ստացել և ոչ էլ պարգևավճար: Կերակրում են խոստումներով, իսկ գործնականում ոչինչ չկա: Ահա ժամանակակից ֆուտբոլը: Սկզբում մի ժամկետներ էին, իսկ հետո` այլ:

Վերջին անգամ խոստացել են ամբողջ գումարը վճարել նոյեմբերի 9-ին: Այլևս սպասելու տեղ չկա: Ցանկալի է ամեն ինչ խաղաղ լուծել, Հովհաննիսյանը խոստացել է ամբողջ գումարը վճարել: Տղաների հետ որոշել ենք այդ ընթացքում խաղալ, իսկ հետո կտեսնենք ինչ կլինի: Ոչ ապրուստ ունենք, ոչ ուտելիք: Պայմաններն ահավոր են:

Շարունակում եմ աշխատել, որովհետև ինձ անհարմար եմ զգում այն մարդու առջև, ով ինձ հրավիրել է այստեղ: Հեռանալ միշտ էլ կարող եմ, բայց ցանկանում ենք ամեն ինչ լուծել: Ֆուտբոլիստների ակցիան առաջարկել է ղեկավարությունը, բայց ոչ ամենաբարձր պաշտոնինը: Նրանց հետ նույն իրավիաճկում ենք, ոչ ոք գումար չի ստանում:

Չգիտեմ նույնիսկ իմ ֆուտբոլիստը երեկ ուտելիք կերել է, թե` ոչ, ինչպե՞ս կարող եմ նրան ֆունկցիոնալ առաջատրանք տալ»,- Ռոժնովի խոսքերն է մեջբերում championat.com-ը:


Հիշեցնենք, որ Մոսկվայի «Արարատը» պատկանում է Վալերի Հովհաննիսյանի ընտանիքին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000