Որոնել
Արխիվ
27.10.2019  00:20

Սուպերառավելություն ու ռեկորդ. Վարազդատ Լալայանը` Եվրոպայի Մ20 չեմպիոն (VIDEO)

Ռումինիայում ավարտվել է մինչև 20 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնության 109 կգ և ավելի քաշային կարգի մրցումները:

Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը բացարձակ առավելությամբ դարձել է չեմպիոն: Նա երկամարտում բարձրացրել է ռեկորդային 424 կգ: Պոկում վարժությունում Վարազդատը բարձրացրել է 194 կգ, իսկ հրումում` 230 կգ:

Ուշագրավ է, որ Լալայանը վերջին հրում վարժությանը չի մոտեցել, որովհետև արդեն ապահոված է եղել հաղթանակը: Երկրորդ տեղը գրաված հոլանդացի Էնցո Կուվորգեն երկամարտում հայ մարզիկից հետ է մնացել 33 կգ-ով:

Հիշեցնենք, որ Լալայանը հունիսին դարձել էր մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոն:

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000