Որոնել
Արխիվ
26.10.2019  23:36

«Ինտերը» չօգտվեց «Յուվենտուսի» սայթաքումից, բայց խուսափեց պարտությունից (VIDEO)

Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Պարմայի» հետ: Արձանագրվեց ոչ-ոքի` 2:2:

Հաշիվը բացեց Անտոնիո Կանդրևան, բայց մինչև ընդմիջում Յան Կարամոն հուժկու հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը, ապա անհատական անցումից հետո գոլային փոխանցում կատարեց Ժերվինյոյին:

Երկրորդ կեսի սկզբում Ռոմաելու Լուկակուն կրկին հավասարեցրեց հաշիվը, սակայն միլանցիներն ավելին անել չկարողացան:

Այսպիսով, «Ինտերը» չօգտվեց «Յուվենտուիսի» (22 միավոր) սայթաքումից և չդարձավ առաջատար: Անտոնիո Կոնտեի թիմը 21 միավորով երկրորդ տեղում է: «Պարման» 13 միավորով բարձրացավ 7-րդ հորիզոնական:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000