Որոնել
Արխիվ
25.10.2019  10:44

16-ամյա դարպասապահը թիմում նորամուտը նշել է Եվրոպա լիգայի խմբային փուլի խաղում (VIDEO)

 «Ռենի» դարպասապահ Պեպե Բոնեն ֆրանսիական թիմի կազմում նորամուտը նշել է Եվրոպա լիգայի խմբային փուլում` «Կլուժի» դեմ տնային խաղում (0:1):

Կոնգոցին փոխարինման է մտել 9-րդ րոպեին, երբ վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ է ստացել հիմնական դարպասապահ Էդուար Մենդիին: Ռումինացիները դրա շնորհիվ շատ մոտ տարածության վրա տուգանային հարվածի իրավունք են ստացել և գրավել Բոնեի դարպասը:

Եվրոպա լիգայի թվիթերյան էջը հայտնում է, որ պատանի ֆուտբոլիստը փոխարինման մտնելու պահին եղել է 16 տարեկան 254 օրական: Նա դարձել է մրցաշարի պատմության ամենաերիտասարդ դարպասպահը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000