Որոնել
Արխիվ
24.10.2019  17:46

Հայ շախմատիստները մեկնարկում են Եվրոպայի թիմային առաջնությունում

Վրաստանի Բաթումի քաղաքում հոկտեմբերի 24-ին կմեկնարկի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը, որի առաջին տուրում Հայաստանի հավաքականը կխաղա նորվեգացիների հետ:

Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը բաց կթողնի առաջին տուրը: Հանդես կգան Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արման Փաշիկյանը, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Կանանց Հայաստանի հավաքականի առաջին մրցակիցը Ֆինլանդիան է: Հայաստանի թիմի կազմում հանդես կգան Լիլիթ Մկրտչյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Գևորգյանը եւ Աննա Սարգսյանը, իսկ հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը բաց կթողնի մրցամարտը:

Եվրոպայի թիմային առաջնությունը կանցկացվի Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում և կավարտվի նոյեմբերի 2-ին: Բացման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000