Որոնել
Արխիվ
24.10.2019  16:48

«Նույնիսկ մրցակցություն չկա». Գիգզը հեշտ ընտրություն է կատարել Մեսսիի ու Ռոնալդուի միջև

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը, ով ներկայումս Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչն է, պատասխանել է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի ու «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի միջև մրցակցության մասին հարցին:

«Իհարկե, Մեսսին: Այստեղ նույնիսկ մրցակցություն չկա: Ինձ համար դժվար է ընտրել Լեոյին, որովհետև Կրիշտիանու հետ նույն թիմում եմ խաղացել և տեսել եմ նրա զարգացումը: Սակայն Մեսսին հանճար է: Նա այն ֆուտբոլիստն է, որին կյանքում միայն մեկ անգամ եք տեսնում:

Բնականաբար, ես կցանկանայի Ռոնալդուին ընտրել, բայց նա չի կարող համեմատվել Մեսսիի հետ»,- ուելսցու խոսքերն է մեջբերում DAZN-ը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000