Որոնել
Արխիվ
24.10.2019  16:30

«Լիվերպուլի» երկու երկրպագուներ Գենկը շփոթել են Գենտի հետ և ներկա չեն եղել ՉԼ-ի խաղին

«Լիվերպուլի» երկու երկրպագուներ սխալմունքի պատճառով չեն կարողացել ներկա գտնվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Գենկի» դեմ արտագնա խաղին, որում «կարմիրները» հաղթել են 4:1 հաշվով:

Ֆանատները 150-ական եվրո են վճարել գնացքի տոմսերի համար և 70-ական եվրո խաղի տոմսերի դիմաց: Հանդիպման մեկնարկից 30 րոպե առաջ նրանք հասկացել են, որ շփոթել են անունները և Գենկի փոխարեն մեկնել են Գենտ քաղաք: Խաղը դիտել են այդ քաղաքի փաբերից մեկում, հայտնում է HLN-ը:

«Գենտի» համանուն ակումբն իմացել է այդ մասին և երկրպագուներին անվճար հրավիրել Եվրոպա լիգայում «Վոլֆսբուրգի» դեմ խաղին: Ակումբը ֆուտբոլասերներին խնդրել է, եթե ճանաչում են այդ մարդկանց, կապնվեն նրանց հետ և ասեն այդ մասին:

 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000