Որոնել
Արխիվ
23.10.2019  01:04

«Ռեալը» դժվարին հաղթանակ տարավ «Գալաթասարայի» նկատմամբ, ՊՍԺ-ն ջախջախեց «Բրյուգեին» (VIDEO)

Չեմպիոնների լիգայի A  խմբի 3-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելիս մրցեց «Գալաթասարայի» հետ ու հաղթեց նվազագույն՝ 1-0 հաշվով։

Խաղի միակ գոլը 18-րդ րոպեին խփեց Տոնի Կրոսը։

 

Խմբի մյուս խաղում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցեց «Բրյուգեի» հետ ու հաղթեց 5-0 հաշվով։

7 և 63-րդ րոպեներին աչքի ընկավ Մաուրո Իկարդին՝ իր հաշվին դուբլ ձևակերպելով, իսկ Կիլիան Մբապեն դարձավ հեթ-տրիկի հեղինակ՝ գոլ խփելով 61, 79 և 83-րդ րոպեներին։

Խմբում 9 միավորով առաջատարը ՊՍԺ-ն է, «Ռեալը» 4 միավորով երկրորդն է, «Բրյուգեն» ունի 2 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, իսկ «Գալաթասարայը» 1 միավորով վերջինն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000