Որոնել
Արխիվ
22.10.2019  12:48

Կոբյալկո. «Հայաստանի հավաքականում ինչ-որ բան հարկավոր է փոխել»

«Արարատ-Արմենիայի» հարձակվող Անտոն Կոբյալկոն հարցազրույց է տվել armmuseum.ru-ին, որի ժամանակ խոսել է նաև Հայաստանի հավաքականի մասին:

«Շատ դժվար է ասել, թե որն էր վերջին երկու խաղերում Հայաստանի հավաքականի ձախողումների պատճառը: Դրանք միշտ շատ են լինում: Թիմում լավ ֆուտբոլիստներ են հավաքաված, որոնք եվրոպական ուժեղ առաջնություններում են հանդես գալիս, իսկ Հենրիխ Մխիթարյանը համաշխարհային աստղ է:

Դիտել եմ Բոսնիա և Հերցեգովինայի դեմ մրցավեճը, հայկական թիմը շատ լավ տեսք ուներ, և արժանիորեն հաղթեց եվրոպական ուժեղ հավաքականի: Բայց նրա խաղում կայունություն չկա, այլապես ինչպե՞ս բացատրել Լիխտենշտեյնի հետ ցավալի ոչ-ոքին: Ֆինլանդիան այլ հարց է, դա եվրոպական լավ թիմ է: Բայց Լիխտենշտեյնի հետ խաղը ցույց տվեց, որ Հայաստանի հավաքականում հարկավոր է ինչ-որ բան փոխել»,- ասել է ռուս ֆուտբոլիստը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000