Որոնել
Արխիվ
21.10.2019  12:20

Մարաշլյանն ու Վելան` ընդդեմ Իբրահիմովիչի. Քառորդ եզրափակչում սուպերխաղ է սպասվում

MLS-ի փլեյ-օֆֆի 1/8 եզրափակչում «Լոս-Անջելես Գելաքսին» 2:1 հաշվով հաղթել է «Մինեսոտային»: Կալիֆորնիացիների հաղթական գոլը խփել է «Բարսելոնայի» սան Խոնաթան Դոս Սանթոսը:

Այսպիսով, «Գելաքսին» մտել է քառորդ եզրափակիչ, որում մրցելու է Արևմտյան կոնֆերենցիայի հաղթող «Լոս-Անջելեսի» հետ: MLS-ի կանոնավոր առաջնությունում այդ երկու թիմերի առաջատարների` Զլատան Իբրահիմովիչի ու Կառլոս Վելայի միջև հակամարտությունը մեծ իրադարձություն էր դարձել: Մեքսիկացին նվաճեց լավագույն ռմբարկուի կոչումը (34 գոլ): Այժմ երկուսն էլ հավակնում են լավագույն ֆուտբոլիստի մրցանակին:

Հիշեցնենք, որ «Լոս-Անջելեսի» մյուս ռմբարկուն ուրուգվահայ Դիեգո Ռոսսի Մարաշլյանն է, ով կանոնավոր առաջնությունում 16 գոլ է խփել:

Խաղը կայանալու է հոկտեմբերի 25-ին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000