Որոնել
Արխիվ
20.10.2019  01:05

«Ռեալն» առաջին անգամ պարտվեց Լա Լիգայում և 1 միավորով զիջում է «Բարսելոնային» (VIDEO)

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել է «Մալյորկաին» ու 0:1 հաշվով պարտություն կրել: Միակ գոլը 7-րդ րոպեին խփել է Ջունիոր Լագոն:

«Սերուցքայինները» խաղն ավարտել են 10 ֆուտբոլիստով: 74-րդ րոպեին երկրորդ դեղին քարտն է ստացել աջ պաշտպան Ալվարո Օդրիոսոլան և հեռացվել խաղադաշտից:

Պրիմերայում կրած առաջին պարտության պատճառով Զինեդին Զիդանի գլխավորած թիմը մնացել է 18 միավորով և չի կարողացել վերադարձնել առաջատարի դիրքը: «Ռեալը» մեկ միավորով զիջում է առաջատար «Բարսելոնային»:

«Մալյորկան» վաստակեց 10 միավոր ու բարձրացավ 14-րդ տեղ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000