Որոնել
Արխիվ
20.10.2019  00:02

«Միլանի» ծրագիր-երազանքը. Գլխավոր մարզիչ` Գվարդիոլան, մարզական տնօրեն` Օվերմարսը

Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ «Միլանի» ղեկավարները մտադիր են ակումբն ու թիմը կտրուկ զարգացնել և արդեն 2020 թվականի ամռանը մարզչի պաշտոնը ստանձնելու համար հրավիրեն «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլային:

Բացի այդ, իտալացիները ցանկանում են նաև մարզական տնօրեն նշանակել «Այաքսում» այդ պաշտոնը զբաղեցնող Մարկ Օվերմարսին:

«Մանչեսթեր Սիթիի» հետ կատալոնացի մարզչի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը: Հոլանդացի նախկին ֆուտբոլիստն ամստերդամցիների հետ նոր պայամանգիր է ստորագրել մարտին` հինգ տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ «Միլանը» հոկտեմբերի 9-ին նոր գլխավոր մարզիչ է նշանակել Ստեֆանո Պիոլիին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000