Որոնել
Արխիվ
19.10.2019  23:35

Հարոյան. «Հաղթական գոլը նվիրում եմ Երևանին»

Հայաստանի հավաքականի և «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը մեկնաբանել է Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում «Տամբովի» դեմ մրցավեճում (2:1) իր խփած հաղթական գոլը:

«Շատ ուրախ, որ նման օրով հաղթական գոլի հեղինակ դարձա: Գոլը նվիրում եմ Երևանին, որն այսօր 2801 տարեկան դարձավ:

Երջանիկ եմ, որ կարողացա թիմիս օգնել հաղթել և բարձրանալ մրցաշարային աղյուսակում: Պայքարելու ենք ավելի բարձր տեղերի համար»,- sport24.ru-ի հետ զրույցում ասել է 27-ամյա ֆուտբոլիստը:

Եկատերինբուրգյան թիմը ներկայումս վեցերորդ տեղում է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000