Որոնել
Արխիվ
19.10.2019  23:03

Ռուսաստանի չեմպիոնի ու առաջատարներից մեկի միջև խաղում թենիսային հաշիվ է գրանցվել

Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում չեմպիոն «Զենիթը» սեփական հարկի տակ մրցել է «կորցրած միավորներով» առաջատար «Ռոստովի» հետ: Պետերբուրգցիները 6:1 հաշվով ջախջախիչ հաղթանակի են հասել:

Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Արտյոմ Ձյուբան: Մեկական անգամ աչքի են ընկել Սերդար Ազմունը, Վյաչեսլավ Կարավաեևը և Վիլիամ Բարիոսը: Հյուրերի կազմում հեղինակության գոլը 11-մետրանոց հարվածով խփել է Ռոման Երյոմենկոն:

«Ռոստովի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը:

Այդ հաղթանակի շնորհիվ Սերգեյ Սեմակի գլխավորած թիմը վաստակել է 29 միավոր ու հավասարվել առաջատար «Լոկոմոտիվին»: Վալերի Կարպինի թիմը 26 միավորով նահանջեց չորրորդ հորիզոնական:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000