Որոնել
Արխիվ
19.10.2019  22:27

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց երկու րոպեում խփած գոլերի շնորհիվ (VIDEO)

Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել է «Կրիսթալ Փելասին» ու հաղթանակի հասել 2:0 հաշվով:

«Քաղաքայինների» համար վճռորոշ է դարձել 39-41 րոպեների ժամանակահատվածը, որի ընթացքում երկու գոլ են խփել: Բերնարդու Սիլվայի փոխանցումից հետո հաշիվը բացել է Գաբրիել Ժեզուսը, իսկ Ռահիմ Սթերլինգի փոխանցումից հետո այն կրկնապատկել է Դավիդ Սիլվան:

Պեպ Գվարդիոլայի թիմը վաստակել է 19 միավոր ու վերադարձել երկրորդ տեղ: Լոնդոնցիները 14 միավորով մնացել են վեցերորդ հորիզոնականում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000