Որոնել
Արխիվ
19.10.2019  20:33

Անսովոր րոպեներին բաց թողած գոլերի պատճառով «Բավարիան» զրկվեց հաղթանակից (VIDEO)

Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվել է «Աուգսբուրգին» և մոտ է եղել կամային հաղթանակին, սակայն արձանագրվել է ոչ-ոքի` 2:2:

Տանտերեը հաշիվը բացել են արդեն առաջին րոպեին: Ռանի Խեդիրայի փոխանցումից հետո աչքի է ընկել Մարկո Ռիխտերը: Քիչ անց (14), Սերժ Գնաբրիի փոխանցումն գլխի արդյունավետ հարվածով եզրափակել է Ռոբերտ Լևանդովսկին, իսկ երկորրդ կեսի սկզբում (49) նույն Գնաբրին անհատական վարպետության շնորհիվ առաջ է մղել հյուրերին:

Հաղթանակի դեպքում «Բավարիան» կդառնար առաջատար, սակայն 90+1 րոպեին Սերխիո Կորդոբայի փոխանցումից հետո դարպասը գրավել է Ալֆրեդ Ֆինբոգասոնը:

Այսպիսով, Նիկո Կովաչի թիմը վաստակած 15 միավորով բարձացավ «ընդամենը» երրորդ տեղ, իսկ «Աուգսբուրգը» 6 միավորով 15-րդն է:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000