Որոնել
Արխիվ
19.10.2019  20:14

«Չելսին» հաղթանակ կորզեց խաղավեջում, «Տոտենհեմը» փրկվեց պարտությունից (VIDEO)

Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Չելսին» սեփական հարկի տակ ընդունել է «Նյուքասլին» ու 1:0 հաշվով հաղթանակի հասել:

Միակ գոլը 73-րդ րոպեին խփել է Մարկոս Ալոնսոն:

Լոնդոնցիները երրորդ անընդմեջ հաղթանակից հետո վաստակել են 17 բարձրացել է  երկրորդ տեղ: «Նյուքասլը» 8 միավորով 18-րդն է:

Զուգահեռաբար ընթացող խաղում «Տոտենհեմը» կրկին լուրջ խնդիրների է հանդիպել, սակայն այս անգամ կարողացել է խուսափել պարտությունից: «Ուոթֆորդի» դեմ մրցավեճն ավարտվել է 1:1 հաշվով:

6-րդ րոպեին հյուրերին Դերիլ Յանմատի փոխանցումից հետո աչքի է ընկել Աբդուլայե Դուկուրեն: Միայն 84-րդ րոպեին Դելե Ալիի խփած գոլից հետո հաշիվը հավասարվել է:

«Տոտենհեմը» 12 միավորով բարձրացել է յոթերորդ տեղ, իսկ 4 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:

Արդեն ավարտված մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Էվերթոն» – «Վեսթ Հեմ»` 2:0

«Լեսթեր» - «Բարնլի»` 2:1

«Ասթոն Վիլա» – «Բրայթոն»` 2:1

«Բորնմութ» – «Նորվիչ»` 0:0

«Վուլվերհեմփթոն» – «Սաութհեմփթոն»` 1:1

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000