Որոնել
Արխիվ
19.10.2019  12:30

Նավոյան. «Այնպես, որ կոչ եմ անում բոլորիս ընդունել այն մեծ աշխատանքը, որը կատարվել է Արմեն Գյուլբուդաղյանցի մարզչական շտաբի կողմից»

Հոկտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական տվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից:

Այս առիթով հայտարարությամբ է հանդես եկել «Ալաշկերտի» հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանը.

«Վերջին շրջանում ականատես եմ եղել մի շարք ոչ սազական և սխալ մեկնաբանությունների` կապված Արմեն Գյուլբուդաղյանցի` ազգային հավաքականում ծավալած գործունեության հետ: Հարգելի ֆուտբոլային հասարակություն, եկեք չմոռանանք, որ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը փայլուն հաղթանակներ է տարել Լիխտենշտեյնի (3:0), Հունաստանի (3:2) և Բոսնիա-Հերցեգովինայի (4:2) հավաքականների նկատմամբ, բազմաթիվ ուրախության պահեր է պարգևել բոլորիս և մինչև հոկտեմբերյան հանդիպումները լրջորեն հավակնում էր դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ:

Ամեն դեպքում, պետք է հաշվի առնել, որ Լիխտենշտեյնի (1:1) և Ֆինլանդիայի (0:3) հետ հոկտեմբերյան հանդիպումներում Հայաստանի հավաքականը ստիպված էր հանդես գալ առանց վնասվածքներ ունեցող առաջատարների` Հենրիխ Մխիթարյանի, Կամո Հովհաննիսյանի, Կառլեն Մկրտչյանի: Լիխտենշտեյնցիների դեմ խաղը նույն պատճառով բաց թողեց Արտակ Գրիգորյանը: Վնասվածքներից միայն վերջերս են ապաքինվել և օպտիմալ մարզավիճակ չեն հասցրել ձեռք բերել նաև առանցքային ֆուտբոլիստներից Մարկոս Պիզելին և Արաս Օզբիլիսը:

Այնպես, որ կոչ եմ անում բոլորիս ընդունել այն մեծ աշխատանքը, որը կատարվել է Արմեն Գյուլբուդաղյանցի մարզչական շտաբի կողմից: Հաջողություն եմ մաղթում փորձառու մասնագետին հետագա կարիերայում: Վստահ եմ, որ ՀՖՖ-ն ճիշտ կկողմնորոշվի նաև նոր մարզիչի հարցում: Հաջողություն եմ մաղթում Հայաստանի հավաքականին առաջիկա խաղերում»,- Նավոյանի խոսքերն է մեջբերում ակումբի լրատվական ծառայությունը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000