Որոնել
Արխիվ
17.10.2019  14:47

Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի համար գրեթե 24 միլիոն դրամ հատկացվեց

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզապրոցը լուրջ ֆինանսավորում է ստացել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Կրթության գիտության մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը:

«Կառավարության այսօրվա նիստում կայացվեց որոշում, ըստ որի ԿԳՄՍ նախարարությանը հատկացվում է 23.9 միլիոն դրամ Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի համար նոր շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթեր պատրաստելու նպատակով։

Սա երկրորդ լուրջ քայլն է դեպի երկար սպասված մարզահամալիրի կառուցումը։ Այսպիսով, արդեն իսկ հանրությանը ներկայացված էսքիզային նախագծի հիման վրա կկատարվի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստում, իսկ արդեն 2020 թվականի ձմեռային ամիսների ավարտից հետո անմիջապես նախատեսվում է սկսել բուն շինարարական աշխատանքները»,- գրել է Լոռեցյանը։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000