Որոնել
Արխիվ
17.10.2019  10:57

Արոնյանին ցանկանում էին մատ հայտարարել. Լևոնն արագորեն հաշվարկեց և հաղթեց ռուսին (կատարված քայլեր)

Մեն կղզում շարունակվում է գերխոշոր FIDE Grand Swiss 2019-ը մրցաշարը: 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է ռուս Ալեքսեյ Դրեևի հետ ու հեշտ հաղթանակ տոնել:

Մրցակիցը խաղասկզբում հայ գրոսմայստերին զրկել է փոխատեղման հնարավորությունից և հարձակում սկսել, սակայն Լևոնը հաշվարկել է ռուսի բոլոր հնարավոր քայլերը և հեշտությամբ կանխել այն: Արդյունքում, Դրեևը տեսել է, որ գրոհը կանխած Արոնյանը ֆիգուրների հսկայական առավելություն է ստացել և արդեն 26-րդ քայլից հետո հանձնվել է:

Հայկական շախմատի առաջատարը վաստակել է 4,5 միավոր և շարունակում է հետապնդել առաջին տեղում ընթացող Ֆաբիանո Կարուանային ու Հաո Վանգին, որոնք ունեն 5-ական միավոր: 4,5 միավոր է հավաքել նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից հաղթել են նաև Ռոբերտ Հովհաննիսյանը (4 միավոր) և Հրանտ Մելքումյանը (3,5): Ոչ-ոքի են գրանցել Գաբրիել Սարգսյանը (3,5), Սերգեյ Մովսեսյանը (2,0), Էլինա Դանիելյանն (2,0) ու Կարեն Մովսիսյանը (2,0):

Վլադիմիր Հակոբյանը (3,5) պարտություն է կրել ռուս Կիրիլ Ալեկսեենկոյից և չի օգտվել երրորդ տեղ բարձրանալու հնարավորությունից:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000