Որոնել
Արխիվ
16.10.2019  16:47

«Բարսելոնա» – «Ռեալ» խաղը կարող է հետաձգվել. Լա Լիգան այլընտրանք է գտել

Լա Լիգան «Բարսելոնային» ու «Ռեալին» խնդրել է փոխվել խաղաշրջաններով, որպեսզի հոկտեմբերի 26-ին Կատալոնիայում նախանշված հանդիպումը տեղափոխվի Մադրիդ:

Մրցաշարի կազմակերպիչները նման նախաձեռնությամբ են հանդես եկել անվտանգության խնդիրների պատճառով, քանի որ այդ օրը Բարսելոնայում բողոքի ակցիաներ են կայանալու:

Եթե թիմերը փոխվեն շրջաններով, սուպերկլասիկոն «Նոու Կամպում» կկայանա 2020 թվականի մարտի 1-ին:

Հիշեցնենք, որ Իսպանիայի բարձրագույն դատարանը 9-13 տարվով ազատազրկման է դատապարտել Կատալոնիայի անկախության հանրաքվեի կազմակերպիչներին, որոնք մեղադրվել են նաև անկարգություններ նախաձեռնելու մեջ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000