Որոնել
Արխիվ
15.10.2019  23:01

Արմեն Գյուլբուդաղյանց. «Մեր թիմին կայունություն է պետք, բացակայող ֆուտբոլիստների կարիքը զգում էինք»

Եվրո-2020-ի ընտրական փուլի 8-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Ֆինլանդիայի հետ ու պարտվեց 0-3 աշվով։ 

Հետխաղային մամուլի ասուլիսով հանդես եկավ Հայատանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը։

«Առաջին խաղակեսում մեզ մոտ ինչ-որ բաներ ստացվում էին։ Կարողացանք ստեղծել գոլային պահեր, իսկ հակառակորդն ավելի շատ վտանգավոր պահեր ստեղծում էր ստանդարտ դրություններից։ Երևի հիշում եք, որ իրար հետևից մի քանի անկյունայիններ եղան և դրանցից մեկը գոլով ավարտվեց։ 

Երկրորդ խաղակեսոմ փորձեցինք առաջ գնալ, բացվեցինք և հակագրոհ բաց թողեցինք։ Հետոմեր խաղային կարգապահությունը կորավ։ Փոփոխություններ արեցինք, որպեսզի արագացնենք խաղն առջևի գծում, բայց չստացվեց։ 

Բացակայող ֆուտբոլիստների կարիքը զգացվում էր։ Կամոն մեր ոգին ու թիմի արագույթունն է, Կառլենը բնավորություն ունեցող ֆուտբոլիստներից մեկն է, իսկ Մխիթարյանն այն խաղացողն է, ով տարբերություն է ստեղծում։ Նրա կարիքը շատ-շատ էր զգացվում հանդերձարանում և դաշտում։

Հաջորդ խաղերում էլ դուրս ենք գալու դաշտ և պայքարենք հաղթանակի համար։ Կփորձենք առաջիկա երկու խաղերում լավ արդյունք գրանցել։ Գիտեք ինչ, միայն սերնդափոխությունը բավարար չէ, թիմին կայուն բնավորություն է պետք»,- Գյուլբուդաղյանցի խոսքեր է մեջբերում ТоtalFootball.am-ը։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000