Որոնել
Արխիվ
14.10.2019  21:40

Գյուլբուդաղյանց. «Թիմը հոգեբանորեն ընկճված չէ, իրավիճակը կարող ենք շտկել»

Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս ուժերը կչափի Ֆինլանդիայի հետ։  

Նախախաղային մամուլի ասուլիս է տվել Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը։

«Մխրթարյանը բացակայելու է։ նա մեր առաջնորդն է, թիմի ավագն ու ամենակարևոր ֆուտբոլիստը, բայց հուսով եմ՝ մեր տղաները կհամախմբվեն ու կխաղան հաղթանակի համար։

Լիխտենշտեյնը մեր հետ խաղում շատ խորն ու կոմպակտ էր պաշտպանվում։ Չկարողացանք առաջին խաղակեսում գոլային պահերն օգտագործել, երբ հաղթում էինք 1-0 հաշվով։ Մրցակիցն ընդամենը 3 անգամ է մոտեցել մեր դարպասին և 1-ն ավարտվել է գոլով։

Վաղը կփորձենք մեր լավագույն խաղերից մեկը ցուցադրել։ Հավատում եմ, որ մեր ֆուտբոլիստները կցուցադրեն իրենց լավագույն որակները և բնավորությունը։ Հուսամ՝ միասնական կլինենք դաշտում ու կհասնենք հաջողության։ 

Եթե առանց էմոցիաների, հանգիստ նստեք Լիխտենշտեյնի հետ խաղը նայեք՝ կտեսնեք, որ առաջին խաղակեսում մեզ մոտ շատ լավ կոմբինացիաներ էին ստացվում։ Աջ կողմից շատ գոլային պահեր ստեղծեցինք։ Ճիշտ է, վերջնական փոխանցումն այնքան էլ չէր ստացվում, բայց խաղի վերահսկողությունը մեր ձեռքում էր։ Երբ նրանք պատասխան գոլը խփեցին՝ շարունակեցին խորը պաշտպանվել և դճվար էր այն անցնել։ Մոռացել ենք այդ խաղն ու պատրաստվում են Ֆինլանդիայի հետ խաղին։

Թիմը հոգեբանորեն այնքան էլ ընկճված չէր, որովհետև մենք դեռ շտկելու հնարավորություն ունենք։ Կրկնեմ, որ վաղը կփորձենք մեր լավագույն խաղերից մեկը ցուցադրել։

Արտակ Գրիգորյանը երեկ մարզվել է, բայց այսօր պարզ կլինի՝ կկարողանա արդյոք մասնակցել խաղին։ 

Անցած խաղում բոլորն արեցին հնարավորը, որ Մխիթարյանի բացակայությունը հոգեբանորեն չազդի թիմի վրա։ Մեր որոշ ֆուտբոլիստների խաղը չստացվեց, բայց դա ցանկության պակասից չէր, պարզապես, լինում է չէ՞, որ պարզապես չի ստացվում՝ կապված դրիբլինգի փոխանցումների հետ։ Կցանկանայինք, որ ավելի լավ լիներ, բայց այդ խաղն անցյալում է և պետք է Ֆինլանդիայի հետ խաղի վրա կենտրոնանալ։ 

Մխիթարյանը զանգում, զրուցում է տղաների հետ ու քաջալերում։ Նա ինձ հետ էլ է խոսել և ասել, որ պետք է գլուխներս բարձր պահենք, չկորցնենք հույսը և պետք է հաղթենք։ Դա մեզ մեծ ուժ է տալիս։ 

Արթուր Միրանյանի վնասվածքը ծանր է և դժվար նա լինի հայտացուցակում։

Բոլորն էլ պատրաստ են հոգեբանորեն։ Ունեն մեծ ցանկություն ու նվիրվածություն»,- ասել է մարզիչը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000