Որոնել
Արխիվ
14.10.2019  12:32

Շանթ Սարգսյանը՝ շախմատի մինչև 18 տարեկանների աշխարհի փոխչեմպիոն

Հոկտեմբերի 1-13-ը Հնդկաստանի Մումբայ քաղաքում տեղի ունեցան Աշխարհի մինչև 14, 16 և 18 տարեկանների առաջնությունները: Մրցաշարերում Հայաստանը ներկայացրեցին 8 շախմատիստներ, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը:

Հայ մասնակիցներից մինչև 18 տարեկանների մրցաշարում հանդես եկող գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 11 հնարավորից վաստակեց 8.5 միավոր և գրավեց 2-րդ հորիզոնականը: Նույն ենթախմբում Արթուր Դավթյանը 8 միավորով արժանացավ բրոնզե մեդալի: 

Մինչև 16 տարեկանների մրցաշարում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Ռուդիկ Մակարյանը, կրկին Ռուսաստանը ներկայացնող Ստեֆան Պողոսյանը նույն ենթախմբում արժանացավ արծաթե մեդալի:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000