Որոնել
Արխիվ
09.10.2019  11:13

«Աշխարհում չկա մարզիչ, ով կարող է էշին մրցավազքային ձի դարձնել». Նորանշանակ գլխավոր մարզիչ

«Էսպանյոլի» նորանաշանակ գլխավոր մարզիչ Պաբլո Մաչինն առաջին ասուլիսի ժամանակ հետաքրքիր մտքեր է արտահայտել:

«Եկել եմ մեծ պատմությամբ ակումբ, որը դժվար ժամանակաշրջանում է (Պրիմերայում 19-րդ տեղում է-խմբ.): Մեծ ցանկություն ունեմ «Էսպանյոլին» վերադարձնել այն տեղը, որին նա արժանի է:

Այստեղ եմ ակումբի հետ միասին զարգանալու և Լա Լիգայում տեղը պահպանելու համար: Բայց թիմը երկար տարիներ չի խաղացել եվրագավաթներում, ուստի չենք կարող աչքաթող անել Եվրոպա լիգայում մեր ելույթները: Եթե ֆուտբոլիստներն իրենց խաղամակարդակը ցուցադրեն, կկարողանանք պայքարել երկու մրցաշարերում:

Աշխարհում չկա մարզիչ, ով կարող է էշին մրցավազքային ձի դարձնել: Բայց իմ ֆուտբոլիստները որակներ ունեն և ես պետք է նրանց ցույց տամ, որ կարող են ավելի լավ խաղալ»,- իսպանացու խոսքերն է մեջբերում As.com-ը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000