Որոնել
Արխիվ
09.10.2019  00:59

Նոր ՍԿԱՆԴԱԼ՝ հայկական ֆուտբոլում. «Մասիս» ՖԱ-ն կասկածվում է պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ

SHAMSHYAN.com-ը տեղեկացնում է, որ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ կապված պայմանավորված ֆուտբոլային խաղեր անցկացնելու ու լիազորությունները չարաշահելու հետ։

Աղբյուրը տեղեկացնում է, որ նշված քրգործը հարուցվել է սեպտեմբերի 17-ին: 

Ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, համաձայն որի «Մասիս» ֆուտբոլային ակումբի մարզիկները և մարզամրցումների մասնակիցը՝ նախնական համաձայնությամբ, կանխորոշել են խաղի ելքը՝ ձեռնտու խաղադաշտով, ինչի համար կատարվել են խաղադրույքներ, որի արդյունքում «Վիվարոբեթ» բուքմեյքերական ընկերությանը պատճառվել է մոտ 1,5 մլն դրամի վնաս:

Փաստի առթիվ նախաքննություն է կատարվում:

Հավելենք, որ «Մասիսը» հանդես է գալիս Հայաստանի Առաջին խմբում։ Թիմն առաջնության հետնապահներից է՝ 9 խաղում վաստակած ընդամենը 4 միավորով։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000