Որոնել
Արխիվ
06.10.2019  00:05

Սարկիսովը նշել է, թե ինչու չի տոնել խփած գոլը և ինչ էին վանկարկում երկրպագուները

Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, «Ենիսեյի» ֆուտբոլիստ Արթուր Սարկիսովը նշել է, թե ինչու չի տոնել «Նիժնիյ Նովգորոդի» դարպասը խփած արտագնա գոլը ՖՆԼ-ի հերթական տուրում։

«Շատ հաճելի է այստեղ վերադառնալը, որովհետև «Նիժնիյ Նովգորոդից» հեռանալուց հետո այստեղ չէի եկել խաղալու։ Շատ էի ցանկանում կրկին գալ։ Ստադիոնը շատ լավն է։ Այն նոր է և միշտ էլ նման վայրում հաճելի է ֆուտբոլ խաղալը։ 

Մրցակիցը ֆուտբոլ է խաղում և մրցակցին էլ հնարավորություն է տալիս խաղալ։ Հաճելի է, որ գալիս ես այստեղ ու բոլորին ճանաչում ես։ Բոլորն ուրախ են տեսնել քեզ, դու նույնպես ուրախ ես։ Մեծ հաճույքով եմ այստեղ։ Երկրպագուները տրիբունայից բղավում էին․ «վերադարձիր, վերադարձիր» (ծիծաղում է․ խմբ․), բայց ես «Ենիսեյի» ֆուտբոլիստ եմ։

Դժվար մեկնարկ ունեցանք առաջնությունում և դեռ մարզավիճակ ենք հավաքում։ Մրցաշրջանի սկզբում հավաքներ չեղան։ Դա էր պատճառը, որ մարզավիճակի էինք գալիս առաջնության ընթացքում։ 

Արագ հակագրոհ եղավ, փոխանցում ստացա՝ հայտնվելով դարպասապահի դիմաց։ Լավ հարված կատարեցի ու գոլ խփեցի։ Գոլը չտոնեցի, որովհետև խաղացել եմ այդ ակումբում։ Դա հարգանքի դրսևորում եմ համարում ակումբին»,- ասել է Սարկիսովը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000