Որոնել
Արխիվ
03.10.2019  12:31

Ֆոնսեկա. «Ապահովության համար Մխիթարյանին քիչ խաղաժամանակ էի տվել, բայց…»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոսել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ստացած վնասվածքի մասին:

«Նա դժգոհում էր ազդրի մկանի ցավից: Խաղերի նման խիտ գրաֆիկից հասկանալի է, որ նա կարող է որոշ խնդիրներ ունենալ:

Ապահովության համար «Ատալանտայի» դեմ եմ խաղում Հենրիխին մեկնարկային կազմում չընդգրկեցի` քիչ խաղաժամանակ տալով, և նա առողջացավ: Սակայն հենց հաջորդ մրցավեճում նա վնասվածք ստացավ Լեչչեում: Ցավալի է, բայց ֆուտբոլում հաճախ է այդպես լինում»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում tuttomercatoweb.com-ը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մխիթարյանը բաց կթողնի մոտ 3 շաբաթ: Ամենայն հավանականությամբ, նա բաց կթողնի Հայաստանի հավաքականի առաջիկա երկու հանդիպումները:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000