Որոնել
Արխիվ
02.10.2019  10:34

7:2 հաշիվ նաև Հայաստանում և այլ արդյունքներ (VIDEO)

Հոկտեմբերի 1-ին կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության 9-րդ տուրի վերջին երեք հանդիպումները:

Կարապետ Մանուկյանի դուբլի շնորհիվ «Լոկոմոտիվը» 2:0 հաշվով հաղթեց «Ուրարտու-2»-ին և 21 միավորով հավասարվեց երկրորդ տեղում ընթացող «Վանին»: Երկու թիմերն էլ մեկ խաղ քիչ են անցկացրել առաջատար «Վեսթ Արմենիայից» (24):

Համաշխարհային ֆուտբոլում օրվա գլխավոր իրադարձությունը Լոնդոնում «Բավարիայի» հաղթանակն էր «Տոտենհեմի» նկատմաբ 7:2 հաշվով: Նման հաշիվ է գրանցվել նաև «Արարատ-2»-ի ու «Մասիսի» խաղում: Վերջին հինգ խաղերում տոնած 4 հաղթանակների շնորհիվ «Արարատի» երկրորդ թիմը 12 միավորով բարձրացել են 8-րդ տեղ:

Առաջին խմբի գործող չեմպիոն «Սևանը» հյուրընկալվելիս խուսափել է «Արարատ-Արմենիա-2»-ի դեմ խաղում պարտությունից (1:1)` հավասարեցնելով հաշիվը երկրորդ կեսում:

 

«Լոկոմոտիվ»-«Ուրարտու-2» 2:0 (1:0)

Երևան, ՄԶՀՀԿ մարզադաշտ

Մրցավար՝ Արտեմ Գասպարյան

Գոլերը՝ Կարապետ Մանուկյան, 26, 48

 

«Արարատ Արմենիա-2»-«Սևան» 1:1 (1:0)

Երևան, ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Գևորգ Եղոյան

Գոլերը՝ Արմեն Նահապետյան, 41 («Արարատ Արմենիա-2»), Արեգ Ազատյան, 68 («Սևան»)

 

«Արարատ-2»-«Մասիս» 7:2 (2:0)

Ձորաղբյուր, Ձորաղբյուրի մարզաբազա

Մրցավար՝ Էրիկ Գալստյան

Գոլերը՝ Իգոր Գաբրիել Ագուիար, 22, Դավիթ Բաղդասարյան, 33, 47, Սանթոս Դաս Նևես Խամես, 52, Վոլոդյա Իսրայելյան, 63, 72, Արարատ Մանուկյան, 67 («Արարատ-2»), Դանիլ Սվիրիդով, 60, 82 («Մասիս»)

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000