Որոնել
Արխիվ
22.09.2019  21:32

«Լիվերպուլը» դժվարին հաղթանակ տարավ «Չելսիի» նկատմամբ (VIDEO)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիդջում» ընդունեց «Լիվերպուլին» ու պարտվեց՝ 1-2։

14-րդ րոպեին Ալեքսանդր-Առնոլդը տուգանայինի խաղարկումից հետո բացեց հաշիվը, 30-րդ րոպեին Ռոբերտո Ֆիրմինոն կրկնապատկեց հաշիվը և թիմերը գնացին ընդմիջման 2-0 հաշվի պայմաններում։ Երկրորդդ կեսի միջնամասում «Չելսին» զգալիորեն ավելացրեց ու 71-րդ րոպեին Նգոլո Կանտեի գեղեցիկ գոլի օգնությամբ կրճատեց հաշվի տարբերությունը։ Լոնդոնցիները շարունակեցին ճնշումը, բայց հաշիվը հավասարեցնել չհաջողվեց։

Այսպիսով, «Լիվերպուլը» վաստակեց 18 միավոր և 5 միավորով առաջ անցավ 2-րդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից»։ «Չելսին» 8 միավորով 11-րդն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000