Որոնել
Արխիվ
22.09.2019  14:14

Երկար ժամանակ առանց եվրագավաթի. «Միլանի» ֆուտբոլիստը որակազրկում է ստացել

«Միլանի» հարձակվող Անտե Ռեբիչը երկար ժամանակ առանց եվարագավաթների է մնալու: 26-ամյա ֆուտբոլիստը որակազրկվել է եվրագավաթային 5 խաղով, տեղեկանում ենք ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունից:

Խորվաթը պատժվել է «Այնտրախտի» կազմում Եվրոպա լիգայի որակավորման փուլի «Ստրասբուրի» դեմ խաղի (3:0) ժամանակ մրցավարին հայհոյելու պատճառով:

Հաշվի առնելով, որ «Միլանն» ընթացիկ մրցաշրջանի եվրագավաթային խաղարկությունը բաց է թողնում ֆինանսական «Արդար խաղի» կանոնները խախտելու պատճառով, Ռեբիչը կարող է նվազագույնը 1,5 տարի մնալ առանց եվրագավաթների, եթե նույնիսկ «ռոսոներին» եվրագավաթային ուղեգիր նվաճի:

Հիշեցնենք, որ «Միլանը» երկու տարով վարձակալել է խորվաթին և իրավունք վերապահել հետագայում գնել ամբողջական տրանսֆերը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000