Որոնել
Արխիվ
22.09.2019  12:53

Բուֆֆոնը կրկնեց Մալդինիի ռեկորդը

«Յուվենտուսի» դարպասպահ Ջանլուիջի Բուֆֆոնը մասնակցել է Ա սերիայի 4-րդ տուրի «Վերոնայի» դեմ տնային խաղին (2:1), որը 902-րդն էր նրա ակումբային կարիերայում:

Այդ ցուցանիշով 41-ամյա ֆուտբոլիստը կրկնեց Պաոլո Մալդինիի ռեկորդը, ով իտալացի խաղացողների մեջ միակն է, որ 902 ակումբային խաղի է մասնակցել: Այդ մասին հայտնում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Բուֆֆոնը նախորդ մրցաշրջանն անցկացրել է ՊՍԺ-ում, իսկ կարիերան սկսել է «Պարմայում»: Մալդինին ամբողջ կարիերան անցկացրել է «Միլանում»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000