Որոնել
Արխիվ
22.09.2019  01:39

«Բարսելոնայի» արտագնա խայտառակությունն ու Լա լիգայի նորեկի առաջատարությունը (VIDEO)

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Գրանադայի» հետ ու պարտվեց 0-2 հաշվով։

2-րդ րոպեին Ռամոն Ազիզն առաջ մղեց դաշտի տերերին, իսկ 66-րդ րոպեին 11-մետրանոցը հաջող իրացրեց Վադիլյոն՝ խփելով իր թիմի երկրորդ գոլը։

Այսպիսով, «Բարսելոնան» ընթացիկ առաջնության 3-րդ արտագնա խաղում չհաղթեց, մնաց 7 միավորով և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։ «Գրանադան» տարավ 4-րդ անընդդմեջ հաղթանակը, վաստակեց 10 միավոր ու հավասարվեց «Սևիլյային» և «Ատլետիկոյին»։ Լա լիգայի նորեկը գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000