Որոնել
Արխիվ
21.09.2019  19:45

Հաղթական դուբլ և աստղային նորեկի առաջին գոլը. «Բավարիան» վստահորեն հաղթեց, այլ արդյունքներ (VIDEO)

Գերմանիայի առաջնության 5-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ 4:0 հաշվով վստահորեն հաղթել է «Քյոլնին»:

Առաջին ու երկրորդ խաղակեսերի սկզբում գոլերի հեղինակ է դարձել Ռոբերտ Լևանդովսկին, ում երկու դեպքում էլ փոխանցում է կատարել Յոսուա Կիմիխը:

62-րդ րոպեին իր վաստակած 11-մետրանոցը հստակորեն իրացրել է Ֆիլիպե Կոուտինյոն: Բրազիլացու համար դա առաջին գոլն էր իր նոր թիմի կազմում: Վերջակետը Կոուտինյոյի փոխանցումից հետո դրել է Իվան Պերիշիչը:

«Բավարիան» վաստակել է 11 միավոր ու նվազագույնը մի քանի ժամով գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Քյոլնը», որը 59-րդ րոպեից Քինգսլի Էհիզիբուեի կարմիր քարտի պատճառով 10 ֆուտբոլիստով էր մնացել, վաստակած 3 միավորով զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը:

Զուգահեռ կայացած մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Բայեր Լևերկուզեն» - «Ունիոն Բեռլին»` 2:0

«Հերտա» – «Պադեբորն»` 2:1

«Ֆրայբուրգ» – «Աուգսբուրգ»` 1:1:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000