Որոնել
Արխիվ
21.09.2019  18:18

4,5 ամիս անց «Ուրարտուն» հաղթանակ տարավ (VIDEO)

Հայաստանի առաջնության 8-րդ տուրում «Ուրարտուն» Վանաձորում հյուրընկալվեց «Երևանին» և առավելության հասավ 1:0 հաշվով:

Միակ գոլը 64-րդ րոպեին տուգանային հարվածով խփեց Եվգենի Կոբզարը:

Այդ հաղթանակն «Ուրարտուի» համար առաջինն էր նոր անվանում ստանալուց հետո: Վերջին անգամ երևանցիները պաշտոնական խաղում հաղթել էին մայիսի 5-ին, երբ դեռ թիմի անունը «Բանանց» էր:

Այս հաղթանակի շնորհիվ Իլշատ Ֆայզուլինի թիմը վաստակեց 5 միավոր բարձրացավ 8-րդ տեղ: «Երևանը» բոլոր հանդիպումներում պարտվելու պատճառով դեռ 0 միավորով վերջին` 10-րդ հորիզոնականում է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000