Թեթև աթլետիկայի 8-ակի օլիմպիական չեմպիոն Ուսեին Բոլտը պատասխանել է հարցին, թե ֆուտբոլիստներից ում կվերցներ իր թիմ 4x100 մետր փոխանցումավազքին մասնակցելու համար:
«Ռոնալդուին, Մբապեին և Բեյլին»,- ճամայկացու խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ արագավազքում կարիերան ավարտելուց հետո Բոլտը փորձեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ, փորձարկվեց մի շարք թիմերում, սակայն այդպես էլ իր ուզած պայմաններով առաջարկ չստացավ: