Որոնել
Արխիվ
21.09.2019  12:58

Կոնտե. «Իտալիան հետընթաց է ապրել ռասիզմի դեմ պայքարում»

«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Իտալիայում ռասիզմի դրսևորումների մասին։

«Ռասիզմը խնիր է Իտալիայի համար, ինչպես՝ ցանկացած վիրավորանք։ 3 տարի անց ես նկատեցի, որ երկիրն այդ առումով հետընթաց է ապրել։

Մարդիկ սոցիալական ցանցում գրում են բացառապես ատելություն առաջացնելու համար։ Իտալիան շատ ավելի վատն է դարձել և մենք՝ բոլորս, մեղավոր ենք։ Հավանականություն կա, որ հաջորդ սերունդը կսովորի ատել և բռնություն գործադրել»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում իտալացի երկրպագուները սկսել են ռասիստական վիրավորանքներ հասցնել Ա սերիայում հանդես եկող մի շարք ֆուտբոլիստներին։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000