Որոնել
Արխիվ
20.09.2019  19:24

ՌՖՄ-ն մերժել է Կոկորինի մասնակցություն հայտը Ռուսաստանի առաջնությանը

Ռուսաստանի ֆուտբոլի միությունը մերժել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դիմումն առ այն, որ հարձակվող Ալեքսանդր Կոկորինը մասնակցի Ռուսաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանի աշուն-ձմեռ ժամանակահատվածին, հաղորդում է Chempionat.com-ը։

Այդ որոշման հետ կապված իր դժգոհությունն է հայտնել ակումբի գլխավոր մարզիչ Սերգեյ Սեմակը։

Այնուամենայնիվ, դա չի խանգարի Կոկորինին մարզվել «Զենիթի» հետ։ Նա կազմում կընգրկվի հաջորդ մրցաշրջանում։

Հիշեցենք, որ Կոկորինը ձեռբակալվել էր մեկ տարի առաջ և այժմ պայմանական ազատության մեջ է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000