Որոնել
Արխիվ
20.09.2019  14:12

«Ռեալի» ֆուտբոլիստը երկրպագուներից ներողություն է խնդրել ժպտալու պատճառով (PHOTO)

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Ալֆոնս Արեոլան ՊՍԺ-ի դեմ խաղից (0:3) հետո լուսնակարվել էր իր նախկին թիմակիցներ Կիլիան Մբապպեի ու Էրիկ Մաքսիմ Շուպո-Մոտինգի հետ, որում նա ժպտալիս է եղել: Ֆրանսիացին դրա համար խիստ քննադատության է ենթարկվել, որ ժպտացել է թիմի ծանրագույն հաղթանակից հետո:

««Ռեալի» թանկագին երկրպագուներ: Ցավով կարդացի որոշ մեկնաբանություններ այդ լուսանկարի տակ: Ուզում եմ` բոլոր երկրպագուներն իմանան, որ այս ակումբ տեղափոխվելու հետո իմ սիրտը սպիտակ է դարձել: Հերքում եմ բոլոր կասկածները «Ռեալի նկատմամբ իմ հավատարմության ու տրամադրվածության վերաբերյալ: Պարտությունը ծանր անդրադարձավ ինձ վրա, ինչպես մեր մեծ «սերուցքային» ընտանիքի:

Խաղից հետո հանդիպեցի իմ նախկին թիմակիցներին, որոնց չէի հասցրել հրաժեշտ տալ: Ներողություն եմ խնդրում բոլոր երկրպագուներից, որոնց դա վիրավորել է, այդպես չէի ուզում: Հուսով եմ` միասին մեծ հաջողություննեի կհասնենք: Hala Madrid»,- ինստագրամյան իր էջում գրել է ֆրանսիացին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000