Որոնել
Արխիվ
18.09.2019  12:59

Ռոնալդու. «Ցանկանում եմ «Ոսկե գնդակների» քանակով առաջ անցնել Մեսսիից»

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե որ ցուցանիշով կցանկանար առաջ անցնել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիից:

«Միանշանակ «Ոսկե գնդակներով»: Կարծում եմ` արժանի եմ դրան: Մեսսին մեծագույն ֆուտբոլիստ է, ֆուտբոլի պատմության մեջ է մտել, բայց կարծում եմ ես պետք է 6-8 «Ոսկե գնդակ» ստանամ և շրջանցեմ նրան:

Հաշվի առնելով, թե ինչ նվաճումների եմ հասել, վստահ եմ, որ պատմության մեջ եմ մտել: Պատմության մեջ կմնամ, որպես լավագույններից մեկը»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

Հիշեցնենք, որ Մեսսին ու Ռոնալդուն 5-ական «Ոսկե գնդակ» են նվաճել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000