Որոնել
Արխիվ
18.09.2019  11:11

Չեմպիոնների լիգա. Տեր Շտեգենը հավասարվեց ամենաշատ 11-մետրանոց հետ մղած դարպասապահին

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի Դորտմունդի «Բորուսսիայի» դեմ արտագնա խաղում (0:0) հետ է մղել Մարկո Ռոյսի իրացրած 11-մետրանոցը:

Opta-ն տեղեկացնում է, որ գերմանացին այդ մրցաշարում որսացել է 11-մետարնոց 6 հարվածներից 4-ը:

Այդ 4 սեյվերի շնորհիվ նա հավասարվեց Չեմպիոնների լիգայում ամենաշատ 11-մետրանոցներ հետ մղած դարպասապահին` Անդրեյ Պյատովին:

Նշենք, որ վիճակագրական այդ ցուցանիշի հաշվարկը կատարվում է 2003-2004 թթ. մրցաշրջանից:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000