Որոնել
Արխիվ
18.09.2019  00:55

Չեմպիոնների լիգա. Խումբ «E». Չեմպիոն «Լիվերպուլը» սկսեց պարտությամբ, «Զալցբուրգը» հաղթեց «Գենկին» (VIDEO)

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի առաջին տուրում «Զալցբուրգը» սեփական հարկի տակ մրցեց «Գենկի» հետ: Խաղն ավարտվեց 6:2 հաշվով

Հանդիպման հաշիվը երկրորդ րոպեին բացեցին տանտերերն, աչքի ընկավ Հոլանդը: Վերջինս 34-րդ րոպեին դուբլ ձևակերպեց: Իր թիմի երրորդ գոլը 36 րոպեին խփեց Հվան Հի Չհանը: Հյուրերը դրանից չորս րոպե անց պատասխանեցին մեկ գոլով` Ջոն Լուկումիի շնորհիվ, սակայն տանտերերը մինչև ընդմիջումը ևս երկու գոլ խփեցին: Հոլանդը դարձավ հեթ-տրիկի հեղինակ, ևս մեկ գոլ խփեց Դոմինիկ Սոբոսլայը

52 րոպեին Մբվանա Սամատան կրկին կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 66-րդ րոպեին Անդրեաս Ուլմերը վերականգնեց չորս գոլի տարբերությունը:

Խումբ «E»

«Զալցբուրգ» - «Գենկ» 6:2

Գոլերը` Հոլանդ 2, 34, Հվան Հի Չհան 36, Հոլանդ 45, Սոբոսլայ 45, Ուլմեր 66 - Ջոն Լուկումի 40, Սամատա 52

Խմբի մյուս խաղում «Նապոլին» սեփական հարկի տակ խաղաց «Լիվերպուլի» հետ: Իտալական թիմը հաղթեց 2:0 հաշվով: Առաջին գոլը խփեց Դրիս Մերտենսը 11 մետրանոցից, երկրորդ գոլը Կլոպի թիմի դարպասն ուղարկեց Լյորենտեն:

«Նապոլի» - «Լիվերպուլ» 2:0

Գոլը` Մերտենս 82, Լյորենտե 90

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000