Որոնել
Արխիվ
17.09.2019  17:59

«Լոռին» կամային հաղթանակ տարավ Վանաձորում (VIDEO)

Բարձրագույն խմբի 7-րդ տուրում «Լոռին» ընդունեց» «Ուրարտուին» և հաղթանակի հասավ 2:1 հաշվով:

Հաշիվը 8-րդ րոպեին գնդակի հիանալի տեղաշարժից հետո բացեցին հյուրերը: Գորհը եզրափակեց Եվգենի Կոբզարը:

7 րոպե անց Ռուսլան Զաերկոն տուգանային հիանալի հարվածով պատասխան գոլը խփեց: 37-րդ րոպեին անկյունայինից նույն Զաերկոյի փոխանցումից հետո գլխի հարվածով հաղթական գոլ խփեց Չաբի Աուսմենդին:

Այդ հաղթանակի շնորհիվ Դավիդ Կամպանյայի գլխավորած թիմը վաստակեց 13 միավոր և հավասարվեց երկրորդ տեղում ընթացող «Շիրակի»ն, որը մեկ խաղ շատ է անցկացրել: «Ուրարտուն» 2 միավորով մնաց նախավերջին` 9-րդ տեղում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000