Որոնել
Արխիվ
14.09.2019  12:03

Ռումյան Հովսեփյանը` հաղթական գոլի կազմակերպիչ (VIDEO)

Բուլղարիայի առաջնութան 9-րդ տուրում «Արդան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Բոտևին»:

Տանտերերի հաղթական գոլը կազմակերպել է Ռումյան Հովսեյկանը, ում գրագետ փոխանցումից հետո թիմակիցներն ավարտին են հասցրել վտանգավոր գրոհը: Գոլը խփել է Իվան Կոկոնովը: Խաղավերջում Հովսեփյանը կարող էր նաև գոլային փոխանցման հեղինակ դառնալ, սակայն Էլիշա Սեմը մոտ տարածությունից վրիպել է:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

«Արդան» 15 միավորով բարձրացել է չորրորդ տեղ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000