Որոնել
Արխիվ
11.09.2019  01:34

ԵՎՐՈ-2020. Խումբ «H». Ալբանիան հաղթեց Իսլանդիային, Ֆրանսիան ու Թուրքիան նույնպես հաղթանակներ տարան

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Ալբանիայի ընտրանին սեփական հարկի տակ տպավորիչ հաղթանակ տարավ Իսլանդիայի ընտրանու հետ խաղում, Ֆրանսիան հաղթեց Անդորրային, իսկ թուրքերը մրցակցի հարկի տակ ոչ մի հնարավորություն չտվեցին մոլդովացիներին:

ԽՈՒՄԲ «H»

Ալբանիա - Իսլանդիա 4:2

Գոլերը`Դեմակու 33, Հյուսայ 52, Ռոշի 79, Չիկալեշի 82 - Սիգուրդսոն 47, Սիգտորսոն 58

Ֆրանսիա - Անդորրա 3:0

Գոլերը` Կոման 18, Լանգլե 52, Բեն Յեդեր 90

Մոլդովա - Թուրքիա 0:4

Գոլերը` Տոսուն 37, Տորուկ 57, Տոսուն 79, Յազիչի 88

 

Թուրքիան ու Ֆրանսիան վաստակած 15-ական միավորով կիսում են առաջին և երկրորդ տեղերը, Իսլանդիան երրորդն է 12 միավորով, 9 միավոր ունի չորրորդ տեղում գտնվող Ալբանիան, իսկ Մոլդովան ու Անդորրան զբաղեցնում են համապատասխանաբար նախավերջին ու վերջին տեղերը: Մոլդովացիներն իրենց ակտիվում ունեն երեք միավոր, մինչդեռ Անդորրան միավոր չունի:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000