Որոնել
Արխիվ
06.09.2019  16:25

Տարխանով. «Էրիկ Վարդանյանի համար ակումբները հերթ են կանգնել»

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը, ով այսօր դարձել է 65 տարեկան,  matchtv.ru-ի հետ հարցազրույցում խոսել է Հայաստանին հարմարվելու և տեղացի ֆուտբոլիստների մասին:

- Հայաստանում Ձեզ ինչպես տա՞նն եք զգում:

-Այո, ադապտացիայի հետ որևէ խնդիր չի ծագել, մնացել էր ընդամենը վերհիշել անցյալը (Խորհրդային տարիներին աշխատել է «Կոտայքում»-խմբ.) և աշխատանքի անցնել: Մի անգամ Օլեգ Ռոմանցևը, ում «Սպարտակն» 90-ական թվականներին չգիտեր մրցակցությունն ինչ է, լավ խոսքեր ասաց. «Բոլորն ասում են, որ մենք մեծագույն են: Իսկ իրականում պարզապես շատ ենք աշխատում»: Ես այդպես էլ անում եմ: Աշխատանքս շատ է. բացի մարզչական գործից, զբաղվում եմ ակադեմիայով, մաստեր-կլասի դասեր եմ անցկացնում և կրթում մարզիչներին: Ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանն ուզում է ոչ միայն արդյունքի հասնել, այլ նաև համակարգ ստեղծել, որպեսզի Հայաստանում ֆուտբոլիստներ աճեն:

- Եվ աճո՞ւմ են:

- Հայկական առաջատար թիմերից «Փյունիկը» միակն է, որի կազմում մշտապես տեղացիներ են խաղում: Մեկնարկային կազմում միշտ 5-6 հայ կա, իսկ ևս 6-7-ը դրա ճանապարհին են: Հավանաբար դա ռեկորդ է: «Արարատի» կազմում խաղադաշտում միայն մեկ հայ է լինում, մնացածը լեգիոներ են (հավանաբար նկատի է ունեցել գլխավոր մրցակցին` «Արարատ-Արմենիային»-խմբ.): Մենք նույնպես լեգիոներ ունենք, ընդ որում լավերը, բայց տեղացիները շատ են:

- Նոր Մխիթարյաններ տեսադաշտում կա՞ն:

- Լսե՞լ եք Էրիկ Վարդանյանի մասին: 21 տարեկան է, նրա հետևից ակումբները հերթ են կանգնել: «Լոկոմոտիվը» հետևում է նրան, նաև չեխական «Յաբլոնեցը», որին հաղթեցին Եվրոպա լիգայում: Բայց մինչև ձմեռ նա հաստատ մեզ մոտ է մնալու:

- Եվրոպա լիգայի որակավորման երկու փուլեր հաղթահարելն առավելագո՞ւյնն էր, որ կարելի էր ակնկալել:

- Ինչո՞ւ: Վատ չէինք խաղում, կարող էինք խմբային փուլ հասնել, սակայն վիճակահանության ժամանակ բախտներս սարսափելի չբերեց: Տանը վատ տեսք չունեինք, բայց «Վուլվերհեմփթոնն» այնպիսի թիմ է, որ հենց սխալ ես թույլ տալիս, անմիջապես պատժում է: Նրանք այդպես «Տորինոյին» էլ 5 գոլ խփեցին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000